Գերիշխող կարծիք կա, թե ժողվարչապետի վերջին օպերացիան Վեհափառի եղբոր դեմ ուղղված է բացառապես եկեղեցու ավերման թուրք-արևմտյան պրոյեկտին: Դա այդպես չէ. եկեղեցին կործանելու հազարումի մեթոդ կա, իսկ ժողվարչապետը դրանով վերացրեց երկրի անվտանգության ծառայությունը, վերածեց այն զիբիլի, ոչ պրոֆեսիոնալ և գործից հեռու մարդկանց խմբակի, որն այսուհետ ընդունակ կլինի պաշտպանել ու պահպանել միայն ռեժիմին, քանի որ պետության, պետական անվտանգության պաշտպանությունը բացառապես չի մտնում ժողվարչապետի և նրա թուրք-արևմտյան վերադասի պլանների մեջ:
Մի կողմ թողնենք Եզրաս սրբազանի «հավաքագրման» փաստաթղթերը և դրանց կեղծ լինելը, միայն այն փաստը, որ դրանք կազմված են հայերենով, արդեն իսկ ծիծաղ է առաջացնում, քանի որ սովետական ԿԳԲ-ի աշխատանքային լեզուն բոլոր հանրապետություններում եղել է միմիայն ռուսերենը: Երբ ԿԳՆ-ն հավաքագրում էր բեյրութցի տնփեսա ռուբինյան կարոյին և ՀՀՇ մյուս թափթփուկներին, գործողությունները կատարվել են ռուսերեն լեզվով, ինչի մասին, բնականաբար, տեղեկացված է անձամբ ռուբինյան կարոն, թեպետ այսօր գործակալ լինելու մեջ մեղադրում է ում ասես, բացի իր թիմից: Բանն այն է, որ գրանտակերների կերտած Նոր Հայաստանը դարձավ աշխարհի առաջին և միակ երկիրը, որտեղ ԳԱՂՏՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ԻՆՉ-ՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐ ԳՈՐԾԱԿԱԼ ԼԻՆԵԼՈՒ ՓԱՍՏԸ:
Չէր եղել աշխարհում և չի կարող լինել նման բան. ոչ ՄԻ-6-ը կամ ЦРУ-ն, ոչ ФСБ-ն, СВР-ը կամ DND-ն երբեք չեն բացահայտնի իրենց գործակալին, որևէ մեկին չի ճանաչի իրենց գործակալ, քանզի դրանից հետո ոչ ոք չի համաձայնի համագործակցել այդ ծառայությունների հետ՝ ապագայում բացահայտվելու վտանգի պատճառով:
Օրինակ, Ելցինի թիկնազորի նախկին պետ Կորժակովն իր գրքում բացահայտեց լրագրող Եվգենի Կիսելյովի հավաքագրման փաստը, նա էլ դատի տվեց և հաղթեց՝ ФСБ-ն դատարանի պահանջով հայտարարեց, որ երբեք չի ունեցել Կիսելյով անունը կրող «ստուկաչ», իսկ դատարանը Կորժակովին պարտադրեց կլորիկ գումար վճարել լիբերալ լրագրողին:
Բայց ահա Նոր Հայաստանի անվտանգության ծառայությունը դա արեց, այսինքն, մարդկանց ասաց, թե՝ մենք գործող ռեժիմի անվտանգությունն ապահովող հիմնարկ ենք, մենք այլևս չենք զբաղվելու ազգային անվտանգության խնդիրներով՝ դրանով կզբաղվեն թուրք-արևմտյան գործակալությունները, մեր շահերը սահմանափակվում են բացառապես գործող ռեժիմի ճաշակով ու շահերով:
Սակայն այս խմորը դեռ շատ ջուր կքաշի: Վաղը, հնարավոր է, նույն մեղադրանքը կառաջադրեն Վեհափառին, իսկ ապացույցի կարիք չի լինի՝ կարևորն այդ մասին հայտարարելն է: Դե, իսկ դրանից հետո հնարավոր է ամեն բան՝ Վեհափառի կալանք, նոր կաթողիկոսի նշանակման փորձ և այլն, և այլն:
փաշինյան նիկոլն ամենազոր է, քանզի պահպանվում է աշխարհի հզոր կենտրոնների կողմից, և քանի կա այդ կենտրոնների աջակցությունը, ոչ ոք և ոչինչ չի կարող սպառնալիք դառնալ Նոր Հայաստանի ժողվարչապետին և նրա հզոր քաղաքականությանը: УРА!
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ